Monday, January 21, 2013

Հայաստանի Հանրապետության հատուկ պահպանվող տարածքները



Հայաստանի Հանրապետության հատուկ պահպանվող տարածքները

Բնական էկոհամակարգերի հավասարակշռությանը նպաստող պայմաններից են բնական միջավայրում բուսական և կենդանական կեսակների պահպանությունը և դրանց վերարտադրության հնարավորությունների առկայությունը:
Կենսաբազմազանության ռեսուրսների օգտագործումը հատկապես վերջին հարյուրամյակում ընթացել է առանց հաշվի առնելու  տեսակների վերատադրությանհնարավորությունները: Այդ իսկ պատճառով աստիճանաբար տեղի է ունեցել թվաքանակի կրճատում` մի շարք տեսակներ հայտնվել են անհետացման եզրին, իսկ որոշներն էլ արդեն ոչնչացել են:
Կենսաբազմազանության պահպանության ամենաարդյունավետ տարբերակը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ստեղծումը:
Բնության հատուկ պահպանվող տարածքները ապահովում են եզակի էկոհամակարգերի , հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:
Բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են`
1.       Խիստ պահպանության ռեժիմով բնական արգելոց (անխաթար էկոհամակարգ),օգտագործվում է գիտական նպատակներով: Այս կարգավիճակին համապատասխանում են ՀՀ արգելոցները:
2.      Խիստ պահպանության ռեժիմով տարածք (բնության տեղամաս), օգտագործվում է հիմնականում վայրի բնության պահպանության նպատակով:
3.      Ազգային պարկ – Էկոհամակարգերի պահպանություն, տուրիզմ: Այս կարգավիճակին համապատասխանում են ՀՀ ազգային պարկերը:
4.      Բնության հուշարձան – բնության տեսարժան համալիրների պահպանություն: Այս կարգավիճակին համապատասխանում են ՀՀ բնության հուշարձանները:
5.      Արգելավայր  Տեսակների և դրանց ապրելավայրերի պահպանութուն` ակտիվ կառավարման միջոցով: Այս կարգավիճակին համապատասխանում են ՀՀ արգելավայրերը:
6.      Ցամաքային և ջրային լադշաֆտների պահպանություն, ռեկրեացիա:
7.      Կառավարվող ռեսուրսներով պահպանվող տարածքներ  ռեսուրսների խնայողական օգտագործում:
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը ձևավորվել է 1958-ին: Ներկայումս ՀՀ-ում գործում են 33 ԲՀՊՏ-ներ`պետական արգելոց, 26պետական արգելավայր4 ազգային պարկ և բնության 230 հուշարձան:

Պետական արգելոցներ
Պետական արգելոցները գիտական, կրթական, պատմամշակույթային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և/կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածքներ են, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:
Արգելոցներում անժամկետ պահպանության տակ են վերցված բնության բոլոր բաղադրիչները միասին: Դրանք ենթակա չեն տնտեսական օգտագործման, խստիվ արգելվում են որսը, հատումերը, խոտհունձը, անասունների արածեցումը, բույսերի ներմուծումը, կլիմայավարժեցումը և այլն: Մարդկային գործունեությունը սահմանափակվում է միայն գիտական հետազոտություններով և ճանաչողական զբոսաշրջությամբ:
ՀՀ պետական արգելոցներն են`Խոսրովի, Էրեբունու, Շիկահողի արգելանոցներ:

No comments:

Post a Comment