Tuesday, March 26, 2013


Ռոկոկո ոճը և նրա առանձնահատկությունները


Ռոկոկո- թրգ. ֆր. (Մանրացված քար, դեկորատիվ ծածկույթներ, խեցի, rocaille)-արվեստի մի ճյուղ, որը առաջացել է Ֆրանսիայում 18-րդ դարում, որպես բարոկոյի զարգացած տեսակ: Ռոկոկոյի առանձնահատկություններից է  շքեղությունը, ունի մեծ բեռնված դեկորատիվ ինտերիեռ: Նկարներում մեծ ուշադրություն է դարձվում առասպելաբանությանը: Ռոկոկոն մեծ զարգացում է ապրել Բավարիայում : Ռոկոկոն  տերմինը սկսվեց օգտագործվել 19-րդ դարում և մեծ զարգացում ապրեց: Ֆրանսիացի նկարիչները նաև հետևեցին իտալացի նկարիչների էվոլուցիային ռոկոկո ոճի բնագավառում 18-րդ դարում, որը բարոկկո ոճի մեկ այլ դրսևորումն էր, այս ոճի հայտնի նկարիչներից էին Անտուան Վատտոն, Ֆրանսուա Բուշեն և Ժան Օնորե Ֆրագոնարը, որոնք նոր ոճը առավել տպավորիչներկայացրեցին երկրում:

Կլասիցիզմի արվեստը, հիմնական առանձնահատկությունները:

17-րդ դարի վերջերի արվեստում բուռն զարգացում ապրեց կլասիցիզմի ուղղությունը, որն իր արտահայտումը գտավ նաեւ գրականության մեջ: Այդ ժամանակաշրջանից սկսած մեծ թվով ազգային գրականություններում տեղ գտավ այս ուղությունը: Սկզբից կլասիցիզմը տիրապետող դիրք գրավեց ֆրանսիական գրականության մեջ, որից հետո ուղղությունը տարածվեց ամբողջ Եվրոպայով մեկ, ինչպէս նաեւ ավելի ուշ տեղ գտավ Հայկական գրականության մեջ: Սակայն այս ուղղության ամենակատարյալ դրսեւորումը մնաց 17-րդ դարի ֆրանսիական գրականությունը: Այդ շրջանի ֆրանսիական գրեթե բոլոր նշանավոր գրողները մեծ կամ փոքր չափով կապված էին դասականության սկզբունքների հետ, նրանցից էին (Կոռնելը, Մոլիերը, Լաֆոնտեն եւ այլոք): Իսկ դասականության մենանշանավոր գործը դարձավ Բուալոյի «Քերթողական արվեստ»-ը:
Կլասիցիզմի ուղղութունը ներծծված էր հայրենասիրական գաղափարներով: Ուղղության իհայտ գալու եւ մեծ տարածում գտնելու հիմնական պատճառը այդ ժամանակ Ֆրանսիայում տարածված միապետական կարգերն էին, որոնք սաստկացան Լյուդովիկոս 16-ի թագավորության տարիներին: Բացարձակ միապետությունը վերջ տվեց ֆեոդալական մասնատվածությանը եւ հանդես էր գալիս իբրեւ «ազգային միասնության հիմնադիր»: Միապետությունը ձգտում էր իրեն ենթարկել երկրի քաղաքական,  տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր կողմերը:Գաղափարախոսության բոլոր տեսակներ, այդ թվում արվեստն ու գրականությունը օգտագործվում էին որպես քարոզչության միջոց, ամրապնդելու համար գոյություն ունեցող կարգերը: Միապետական գաղափարախոսության աշխույժ միջամտության եւ
ազդեցության պայմաններում գոյացավ դասականության ուղղությունը:
Կլասիցիզմի անվանումը իհայտ եկավ այդ ուղղուլյան ներկայացուցիչների հին հունական եւ հռոմեական գրականությանը՝ կլասիկներին, նմանվելու ձգտումից:
Կլասիցիզմը հասարակականորեն նպատակադրված, քաղաքական որոշակի
սկզբունքների հետ կապված ուղություն էր: Նրա երկերում ուժեղ էր մարդկանց
հերոսության ոգով, համապետական շահերի գիտակցությամբ դաստիարակելու ձգտումը: Երկերի հիմքում հաճախ դրվում էր հերոսի անձնական եւ հասարակական շահերի բախումը: Այդ կոնֆլիկտո միշտ ավարտվում էր հերոսի գիտակցաբար անձնազոհության դիմելուն՝ հանուն պետական սկզբունքի: Դրանով հաստատվում էին մարդկային վարքագծի որոշակի նորմեր:
Սուբյեկտիվորեն կլասիցիստները ձգտում էին գեղարվեստական ճշմարտության: Բուալոն կոչ էր անում գրողներին՝ ուսումնասիրել բնությունը, երբեք չհեռացեք ճշմարտությունից, որովհետեւ «գեղեցիկ է միայն ճշմարիտը»: Սակայն իրականության լայն համակողմանի ըմբռնումը նրանք փոխարինում էին սոսկ «գեղեցիկ բնությամբ»՝ դրա մեջ հասկանալով միայն ազնվական վերնախավի կյանքը եւ արհամարհելով ու երես թեքելով ժողովրդի կյանքի արտացոլման խնդրից:

Բարոկկոյի արվեստը, հիմնական առանձնահատկությունները:

Այս գեղարվեստական ոճը ձևավորվել է Իտալիայում 16-րդ դարի վերջում և տևել մինչև 17-րդ դարի կեսերը: Բառը ծագում է պորտուգալերեն barocco բառից, որը նշանակում է «անհամաչափ մարգարիտ»: Օգտագործվում է «արտասովոր» , «պաճուճազարդ իմաստով»:
Բարոկկո ոճը արտահայտում է աշխարհի անսահամանությունը և բազմազանությունը: Մարդը ընկալվում էր որպես դժվար անձնավորություն, ով ունի ողբերգական կոնֆլիկտներ: Աշխարհը անդառնալի փոխվեց: Ինչը անսովոր էր, հանելուկային դարձավ գրավիչ, իսկ պարզը, ճիշտը` ձանձրալի և տխուր:
Բարոկկոյի հիմնական գծերն են.
·        շքեղություն
·        հանդիսավորություն
·        շարժում
Բարոկկոյի արվեստին բնորոշ են գունային, լույսի և ստվերի հակադրությունները, իրականության և երևակայության համադրումը: Նաև բնորոշ է արվեստի տարբեր ուղղությունների միաձուլումը: